Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը, որը մոտ 50 րոպե տեւողությամբ թռիչքից հետո, կարծես թե ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատականներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հեռուստաալիքը նշում է, որ հրթիռը թռել է Հոկայդո կղզու վրայով եւ ի վերջո ընկել Խաղաղ օվկիանոս: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռի անկման վայրը Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Ամորիի ափից մոտ 210 կմ հեռավորության վրա է գտնվում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին էր հայտարարել:




























