Հյուսիսային Կորեան շարունակում է ստեղծել հրթիռներ, որոնք կարող են «սպառնալ ամբողջ աշխարհին»: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ վերջին հրթիռը, որը արձակվել է Հյուսիսային Կորեայի կողմից, ավելի բարձր է թռել, քան նախորդները:
Մաթիսը նշել է, որ Հյուսիսային Կորեան սպառնում է աշխարհի խաղաղությանը, տարածաշրջանային կայունությանը եւ «իհարկե, Միացյալ Նահանգներին»:
Ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը, որը մոտ 50 րոպե տեւողությամբ թռիչքից հետո, կարծես թե ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Պենտագոնը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել:




























