ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ծրագրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպել իր հնգօրյա ուղեւորության ժամանակ, որի ընթացքում կայցելի Չինաստան, Հնդկաստան եւ Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քեթի Հիլը, փոխանցում է CNN-ն:
«Օբաման, որպես նախագահ, սերտ համագործակցության հարաբերություններ է հաստատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ գլոբալ տնտեսության զարգացումից մինչեւ մոլորակի կլիմայական փոփոխություններին հակազդելու հարցերի շրջանակում: Օբաման հույս ունի նրան հանդիպել դեմ առ դեմ»,- հայտնել է նա
Օբաման ելույթ կունենա Շանհայում անցկացվող Երկրի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաժողովում, որտեղ հույս ունի հանդիպել Սի Ցզինպինի հետ: ԱՄՆ նախկին նախագահը Նյու Դելիում կհանդիպի հնդիկ երիտասարդության առավել հեռանկարային 280 ներկայացուցիչնեի հետ, ինչպես նաեւ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Օբամայի ելույթ է նախատեսված նաեւ Փարիզում, որի թեմայի եւ ունկնդիրների մասին տեղեկություն չի հրապարակվում:




























