Բնության հատուկ պահպանվող տարածքները թե՛ միջազգային, թե՛ տեղական մակարդակում ընկալվում են որպես մի կենսամիջավայր, որն ապահովելու է ոչ միայն պահպանության գործառույթ այլեւ ունի հստակ տնտեսական ու սոցիալական դրսեւորում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով այսօր անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, ներկայումս իրենց համար հիմնարար մոտեցում է, որ պետք է ապահովվի այդ տնտեսական և սոցիալական շահը. «Սա հիﬓարար մոտեցում է, ի տարբերություն այն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում, այսինքն՝ շահագործենք որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ ﬔնք նաև փայփայենք ﬔր բնությունը և շրջակա ﬕջավայրը»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13,1 տոկոս կազմող տարածք. «Թեեւ մի շարք այլ երկրների հետ համեմատած առաջընթաց ունենք, բայց մենք կարծում ենք, որ բավարար չէ, եւ հարկավոր է ձգտել ավելի մեծացնել, ընդլայնել տարածքները եւ ավելի կանոնավոր դարձնել պահպանման համակարգերը»։

Նախարարի խոսքով, որ առաջիկայում  նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրեր պետք է իրականացնեն. «Այսօր արդեն իսկ ունենք նախագծված Ջերմուկը, «Տաթեւ» ազգային պարկը, մասնավոր կազմակերպությունների եւ անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ իրենք նույնպես ներգրավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հարցում, ինչը մեր կողմից խրախուսելի է։ Նման նախաձեռնություն ցուցաբերել է Գագիկ Ծառուկյանը։ Գնահատելի է, երբ ներդրում է կատարվում բնության հատուկ պահպանովղ տարածքներ ձեւավորելու եւ պատշաճ պահպանություն իրականացնելու հարցում։ Բնության հատուկ պահպանովղ տարածքները կարող են նաեւ զարգացում ունենալ, պատշաճ պահպանվել, եթե մենք կիրառենք այն հստակ սահմանափակումներ, որոնք դրված են սահմանադրությունում՝ բնական ռեսուրսներից օգտվելու նկատմամբ»: