Мenu.am սննդի առաքման ծառայության հաճախորդներն այսուհետեւ կտեղեկանան իրենց պատվերի ստատուսի մասին SMS հաղորդագրության միջոցով։

Նորարարությունը հեշտացնում է հաճախորդների պատվիրելու ընթացքը եւ ազատում վերջիններիս ավելորդ զանգեր կատարելուց։
Ռեստորանի կողմից պատվերը հաստատելուց հետո, հաճախորդը ստանում է առաջին SMS-ը։ Երկրորդ SMS-ը ստանում է այն ժամանակ, երբ առաքիչը վերցնում է պատրաստի պատվերը ռեստորանից եւ ուղեւորվում է դեպի իրեն։

Ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը նշում է իր Ֆեյսբուքյան էջում, որ նորարարությունները չեն սահմանափակվելու այս ֆունկցիայով եւ խոստանում է, որ մոտ ապագայում կիրագործվեն նաեւ Menu.am-ի հաճախորդների այլ առաջարկները։






























