Կրեմլում առայժմ էական լավատեսության առիթ չեն տեսնում Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման՝ ՌԴ առաջարկած «ճանապարհային քարտեզի»  իրականացման առումով հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

«Այսպես ասենք, առայժմ էական լավատեսության առիթ չկա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հյուսիսային Կորեայի հետ քննարկվում է Չինաստանի եւ Ռուսաստանի առաջարկած «ճանապարհային քարտեզը»։ 

Ռուսաստանն ու Չինաստանը հյուսիսկորեական խնդրի լուծման համար առաջարկել են «կրկնակի սառեցման» ծրագիրը։ Այն նախատեսում է մի կողմից  Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ  միջուկային փորձարկումների, իսկ մյուս կողմից ԱՄՆ եւ Հարավային Կորեայի կողմից տարածաշրջանում  ռազմական վարժանքների անցկացման դադարեցում։