Կրեմլում սադրանք են որակել Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռների գործարկումը եւ հույս ունեն, որ հակամարտության մյուս կողմերը կկարողանան պահպանել հանգստությունը, որպեսզի չվատացնեն իրավիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Անխոս, հրթիռի գործարկումը սադրիչ գործողություն է, որը լարվածության հետագա աճ է հրահրում եւ մեզ հետ դարձնում ճգնաժամային իրավիճակի կարգավորման սկզբնական վիճակին։ Մենք դատապարտում ենք այդ գործարկումը եւ հույս ունենք, որ բոլոր համապատասխան կողմերը կկարողանան պահպանել հանդարտությունը, որն այնքան կարեւոր է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման համար»,– ասել է Պեսկովը։




























