Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին Մոսկվայում շտապ վիրահատել են, հաղորդում է «Հինգերորդ ալիքը»՝ վկայակոչելով աղբյուրին:
Ըստ վերջինիս՝ բժիշկները փորձում են կայունացնել դերասանի վիճակը: Նրան արհեստական շնչառության սարքին են միացրել:
82-ամյա Տաբակովի մոտ արյան վարակում են ախտորոշել:
Տաբակովը խաղացել է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Պատերազմ եւ խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթները », «12 աթոռներ» եւ այլն:




























