ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք:  Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչին, հաղորդում է, որ Թրամփը ելույթ կունենա դեկտեմբերի 6-ին եւ ամենայն հավանականությամբ կհայտարարի Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Ավելի վաղ նախագահի  վարչակազմի երկու ներկայացուցիչները հայտարարել էին, որ չնայած այն հանգամանքին, որ Թրամփը քննարկում է հակասական հայտարարությունը (Երուսաղեմի ճանաչման մասին), նա ստիպված է կրկին հետաձգել ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին իր ընտրական խոստման կատարումը:

Գործակալության աղբյուրը նշել է, որ որոշումը վերջնական չէ եւ կարող է փոխվել:

Սպիտակ տանը մի քանի ամիս շարունակվող ինտենսիվ քննարկումներից հետո Թրամփը ձգտում է ներքաղաքական պահանջների եւ Երուսաղեմի կարգավիճակի վրա աշխարհաքաղաքական ճնշումների միջեւ հավասարակշռության հասնել:

Թրամփն ամենայն հավանականությամբ, կշարունակոի իր նախորդների քաղաքականությունը եւ կստորագրի 1995 թվականի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման մասին օրենքի մերժումը: