Կտրած-ծակած վերքերով նոյեմբերի 30-ի երեկոյան «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 33-ամյա տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից՝ նշելով, որ «կրծքավանդակի կտրած-ծակած եւ որովային խոռոչի վնասվածքով» իրենց մոտ տեղափոխված Հովհաննես Բադալյանը վիրահատության է ենթարկվել, նրա վիճակն արդեն բավարար է, նա շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ:

Նշենք, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է։

Իրավապահները պարզել են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 19։30-ի սահմանում Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հովհաննես Բադալյանի եւ նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջեւ, վերջինը կասկածվում է Բադալյանին դանակահարելու մեջ։

Արսեն Գրիգորյանը որոնվում է: