Խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը, որն ինքնասպան էր եղել նոյեմբերի 29-ին Հաագայի միջազգային դատարանում, նախնական վարկածի համաձայն, կալիումի ցիանիդ է խմել։ Այս մասին հայտնում է «Մեդուզան»՝ վկայակոչելով Նիդեռլանդների դատախազությանը։

«Տոքսիկաբանական հետազոտության նախնական արդյունքները ցույց են տվել, որ պարոն Պրալյակի արյան մեջ եղել է կալիումի ցիանիդ։ Դա հանգեցրել է սրտային անբավարարության եւ մահվան հավանական պատճառն է դարձել»,– դատախազության հայտարարությունը մեջբերում է AFP–ն։

Թե ինչպես է ամբաստանյալը կարողացել թույն տանել դատարանի դահլիճ, նախկինի պես պարզ չէ։

Դատարանի դահլիճում թույն խմած գեներալը նախապես էր ծրագրել ինքնասպանությունը