Թուրքիայում մահացած են գտել 19-ամյա ռուսաստանցի մի աղջկա, հայտնում է Lenta.ru–ն։

Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Տատյանա Չեխրանովան մահացել է 28-ամյա Իբրահիմ Յուլդըսի հետ ժամադրությունից հետո։

Հայտնի է, որ աղջիկը ՌԴ–ից մեկնել էր Թուրքիա եւ այնտեղ աշխատանքի տեղավորվել։ Մեկ ամիս անց ծանոթացել էր գործարար Իբրահիմ Յուլդըսի հետ։ Վերջինս նրան ծանոթացրել էր ծնողների հետ, սակայն կտրականապես հրաժարվել էր ամուսնանալ քրիստոնյա աղջկա հետ։

Տատյանայի մոր խոսքով՝ աղջիկը իր հետ կապ էր պահպանում ամեն օր։ Նոյեմբերի 18-ին աղջիկը ծնողներին ասել էր, որ սիրելիի հետ պատրաստվում է լեռ բարձրանալ։ Դրանից հետո նրանից ոչ մի տեղեկություն չէր ստացվել։ Նոյեմբերի 19-ին աղջկան մահացած էին գտել մեքենայի մեջ։ Նրա մարմինը արնաշաղախ էր եւ կապտուկների մեջ կորած։

Ստամբուլում ՌԴ հյուպատոսությունը հաստատել է աղջկա մահվան հանգամանքը եւ հայտնել, որ այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել, իսկ առանց դրանց, մահվան պատճառը հայտնել չեն կարող։

«ՌԵՆ TV»-ի  հետ զրույցում մի տղամարդ, որը ներկայացել է իբրեւ Տատյանայի ինտերնետային ծանոթ, հայտնել է, որ աղջիկը Թուրքիայում զբաղվում էր սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցելով։

«Նա էքսկորտ ծառայություններ էր մատուցում։ Սեռական բնույթի ծառայությունների դիմաց գումար էր վաստակում»,– ասել է տղամարդը՝ նշելով, սակայն, որ իրական կյանքում Տատյանայի հետ ծանոթ չի եղել, բայց աղջիկը նրան առաջարկել էր հանդիպել եւ մեկ գիշերվա համար 500 դոլար էր ուզել։