Ռոստոմի փողոցում 6-րդ հարկից այսօր` դեկտեմբերի 2-ին, վայր ընկած 19-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  «Էրեբունի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքից:

Բաժանմունքից հայտնեցին, որ երիտասարդը բազմաթիվ կոտրվածքներով է տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ (6-7-րդ հարկերի միջակայք) 1998 թ. ծնված Ք. Ա.-ը ընկել է հարակից գտնվող մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին: