Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 6.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 33-ամյա Դմիտրի Լոդյակովին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին Դ.Լոդյակովը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: