Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է առնվազն 5 մարդ, հայտնում է Daily Mirror–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի։