Տասնյակ մանկապիղծների, մանկական պոռնոգրաֆիա արտադրողների եւ անչափահասների շահագործողների են ձերբակալել Նյու Ջերսիում եւ այլ նահանգներում «Անվտանգ համացանց» գործողության արդյունքում։ Այդ մասին հայտնել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Քրիսթոֆեր Փորինոն, հաղորդում է USA.One-ը։

9 ամսվա ընթացքում միջգերատեսչական խումբը հետեւել է թվով 79 հանցագործներին, որոնք իրենց զոհերին գտնում էին սոցիալական ցանցերի միջոցով։ Փորինոյի խոսքով, ձերբակալվածներ 14-ից 75 տարեկան են։ Քննության տվյալները վկայում են, որ հանցագործները իրենց ցանցերը տարածել էին հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Նրանց թվում ջոկատավար է եղել, քահանա եւ այլք։ Կասկածյալների լուսանկարները հրապարակել են մամուլի ասուլիսի ընթացքում։

Հետաքննության կատարելագործված մեթոդների եւ ժամանակակից սարքերի միջոցով հնարավոր է եղել հայտնաբերել սպառնալիքները ոչ միայն հանագի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Այսպես, օպերատիվ խումբը վնասազերծել է երկու մանկապիղծների Քալիֆորնիայում եւ Ինդիանայում, որոնք անչափահասների են գնել։

Ոստիկանական գործողության արդյունքում հայտնաբերվել են հարյուր հազարավոր լուսանկարներ եւ տեսահոլովակներ՝ անչափահասների մասնակցությամբ։ Ընդ որում, տարածողների թվում եղել են անգամ ոստիկաններ։