Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները (ԱՄԷ) երկրից արտաքսել են Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին, որը մինչ օրս գտնվում էր Էմիրությունների տարածքում: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախկին վարչապետի փաստաբան Դինա Ադլի Հուսեյնը, հաղորդում է Al Masry Al Youm թերթը:

Նրա խոսքով՝ «ԱՄԷ իշխանությունները Շաֆիկին արտաքսել են  Եգիպտոս»: Ըստ փաստաբանի՝ «նրան արտաքսել են մասնավոր ինքնաթիռով»:

Նոյեմբերի վերջին Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հայտարարել էր, որ մտադիր է 2018 թվականին Եգիպտոսի նախագահական ընտրություններում առաջադրվել: Նա իր հայտարարությունը արել էր ԱՄԷ-ում, որտեղ ապրել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Նա նաեւ ասել է, որ «առաջիկա օրերին» մտադիր է Եգիպտոս վերադառնալ:

Սակայն որոշ ժամանակ անց Շաֆիկը Էմիրությունների իշխանություններին մեղադրեց նրանում, որ նրանք խոչընդոտում են իր՝ Կահիրե վերադառնալուն: Ըստ նրա՝ նա հուսահատվել էր, որ Էմիրությունների իշխանությունները «արգելել էին իրեն երկրից հեռանալ»: «Ես չգիտեմ եւ չեմ հասկանում այդ որոշման պատճառները», - ասել է Շաֆիկը:

Նույն օրը ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Կարկաշը հայտարարեց, որ Շաֆիկի վերադարձի համար խոչընդոտներ չկան: