Բելգիայի արքայազն Լորանը՝ Ֆիլիպ թագավորի եղբայրը, դժգոհել է կառավարության կողմից չթույլատրված դիվանագիտական այցելությունների համար սահմանած տուգանքներից:

Այս մասին հաղորդում է BBC- ն:

Հուլիսի վերջին Չինաստանի դեսպանատուն այցելելությունից հետո, կառավարությունը որոշել է  արքայազնի ամենամյա 308 հազար եվրոյի չափով վճարումները 10-15 տոկոսով կրճատել:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը նախազգուշացրլ էր արքայազինին՝ նախքան դիվանագիտական գործունեություն ծավալելը ԱԳՆ-ից թույլտվություն ստանալու անհրաժեշտության մասին:

Արքայազնի փաստաբանը հայտարարել է, որ կառավարությունը չի կարող կրճատել վճարումները, քանի որ Լորանը սոցիալական ապահովության կամ թոշակ ստանալու իրավունք չունի, նաեւ իրավունք չունի վարձատրվող աշխատանքի անցնել:

 

Սա արքայազնի չթույլատրված դիվանագիտական այցելության առաջին դեպքը չէ: