ԱՄՆ քաղաքացի կին զբոսաշրջիկը Կոստա Ռիկայի ափերի մոտ դայվինգի ժամանակ վագրային շնաձկան հարձակման պատճառով մահացել է, հաղորդում է Associated Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի Կոկոս կղզու Ազգային պարկում: Ծովային գիշատիչը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որոնք զբոսավարի ուկեցությմաբ խորասուզվելուց հետո վերադառնում էին ափ:

Բազմաթիվ վնասվածքների պատճառով զբոսաշրջիկներից մեկը մահացել է:

Ըստ  Prensa Libre-ի՝ խմբի եւս 7 անդամ եւ զբոսավարը վիրավորվել են:

Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարար Էդգար Գուտերես Էսպելետան Prensa Libre-ի հետ հարցազրույցում ասել է, որ երկրի ափերի մոտ շնաձկների կողմից հարձակման դեպքերը հազվագյուտ են լինում: