Ուգանդայում տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Սինխուա»-ն:

«Միջքաղաքային տաքսու վարորդը կորցրել է վերահսկողությունը եւ բախվել է «Toyota Ipsum» մակնիշի միկրոավտոբուսոին, որը շարժվել է հանդիպակաց ուղղությամբ»,-ասել է ոստիկանության աշխատակիցը:

«Վթարի արդյունքում միկրոավտոբուսից վեց մարդ է զոհվել, իսկ տաքսու ուղեւորներից՝ 5»: Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը արագության գերազանցումն ու վտանգավոր կերպով վարելն է եղել:

Ինչպես նշում է գործակալությունը, ամեն տարի Ուգանդայում գրանցվում է ոչ պակաս, քան 20 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում ամեն տարի մահանում է ավելի քան 2 հազար մարդ: