Վրաստանի Տերժոլսկու շրջանի Բրոլիսկեդի գյուղում հանցավոր խմբի երկու անդամները ավազակության մեղադրանքով ձերբակալվել են, հաղորդում է«Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ձերբակալվածները Ադրբեջանի քաղաքացիներ են` 29-ամյա Ռ. Ա. եւ 44-ամյա Հ.Ա.:
Հետաքննության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին ամբաստանյալները հինգ անձանցից բաղկացած խմբի կազմում հարձակվել են Հ. Մ-ի եւ Ա.Մ.-ի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Խարագուլսկու շրջանի Սակասրիա գյուղում: Այդ ժամանակ տուժածները BMW մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսիից Բաթումի էին ուղեւորվում:
Հանցավոր խմբի անդամները հրազենով զինված են եղել: Ռ. Ա.-ին եւ Հ.Ա.-ին սպանելու սպառնալիքովհարձակվողները նրանցից 140 հազար դոլար, բջջային հեռախոսներ եւ անձնական իրեր են հափշտակել: Հանցագործության վայրից անհայտ անձինք անհետացել են:
Օպերատիվ քննչական միջոցառումների ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները կարողացել են պարզել կազմակերպված խմբի բոլոր անդամների ինքնությունը:
Նրանց թվում են Վրաստանի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը քրեական հեղինակություններ են՝ «օրենքով գողեր»: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանցից մեկը քրեական շրջանակներում հայտնի է «Գուլի» մականունով:




























