Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ փակ հանդիպում է ունեցել: Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը:
Փարիզում կայացած այցի ընթացքում Օբաման հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես տեղեկացնում է France Presse գործակալությունը, նրանք քննարկել են կլիմայի փոփոխության հետեւանքները, ինչպես նաեւ անդրադարձել Փարիզի Կլիմայի համաձայնագրի իրականացմանը, որը ստորագրվել է 2015 թվականին:
Ակնկալվում է, որ երեկոյան Օբաման հանդես կգա «Նապոլեոն» ֆրանսիական ասոցիացիայի կողմից կազմակերպված փակ համաժողովում, որը ներառում է լրատվական աշխարհի ավելի քան 3 հազար ներկայացուցիչների:




























