Թրամփի նախընտրական շտաբի նախկին անդամ Լեւանդովսկին, ներկայիս նախագահի մեկ այլ խորհրդականի՝ Դեւիդ Բոսիի  հետ, գիրք է գրել՝«Թրամփը թող Թրամփ լինի», որտեղ պատմել է միլիարդատիրոջ մոտ աշխատելու մանրամասների մասին: Ըստ նրա՝ ներկայիս նախագահը անտանելի է լինում եւ կարող է կոտրել ամենաամուր մարդկանց, գրում է Washington Post-ը:

«Երբեմն պահեր են եղել, երբ նրա օդանավից օդապարիկով դուրս թռչելու ցանկություն է եղել, սակայն հետո ընտելանում ես տեղի ունեցող երեւույթներին»,- նշված է գրքում:

Օրինակ՝ Լեւանդովսկին նկարագրում է այն պահը, երբ Թրամփը տեղեկացել է, որ իր շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը միլիարդատիրոջը խորհուրդ է տվել կիրակի օրերին հեռուստաշոուներում ելույթ չունենալ: Նրա խոսքով՝ Թրամփն այդ պահին ուղղաթիռում է գտնվել: Նա օդաչուից պահանջել է իջնել, որպեսզի խոսի բջջայինով, որից հետո բարկացել է Մանաֆորտի վրա՝ օգտագործելով անվայել բառապաշար:

Լեւանդովսկին նաեւ պատմել է, որ Թրամփի օգնականները ստիպված են եղել հապշտապ արագ սնունդ գնել, որպեսզի կարողանան այն  հասցնել թեկնածուի ինքնաթիռ:

«Նախագահ դառնալու նրա ճանապարհին շատ կարեւոր է եղել Թրամփի ճաշի կազմակերպումը»,- գրել է Լեւանդովսկին՝ նշելով, որ Սպիտակ տան ապագա ղեկավարը մշտապես կերել է բուտերբրոդներ McDonald’s-ից եւ շոկոլադներ:

Ինչ վերաբերում է Թրամփի երաժշտական նախընտրություններին, ապա, ինչպես Լեւանդովսկին է նշում, ինքնաթիռի մեջ այնքան բարձր էին  հնչում Էլթոն Ջոնի երգերը, որ նրա խորհրդականները ոչ մի բանի մասին մտածել չէին կարողանում:

Նա նաեւ պատմել է այն մասին, որ Հոուփ Հիքսը, որը պաշտոնական հայտարարություններ էր անում նախընտրական շտաբի անունից, զբաղվել է նաեւ նրա կոստյումներն արդուկելով, ընդ որում՝ դա անում էր անմիջապես միլիարդատիրոջ վրա:

CNN-ի նախկին քաղաքական թղթակից Լեւանդովսկին Թրամփի նախընտրական շտաբում աշխատել է մինչեւ 2016-ի հունիսը: Ըստ նրա՝ իրեն այդտեղից հեռացրել են Մանաֆորտի պատճառով: