Պետդեպն ամերիկյան դիվանագիտական առաքելություններին զգուշացրել է արտասահմանում պատրաստվել բողոքների՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր որոշման հետ, փոխանցում է CNN-ը: «Մեզ ասել են, որ դա հաստատ տեղի կունենա, եւ մենք պետք է պատրաստ լինենք», - հայտարարել է պաշտոնյան:

Ակնկալվում է, որ Թրամփը դեկտեմբերի 5-6-ը կհայտարարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, CNN-ին հայտնել են պաշտոնյաներն ու իրավիճակին ծանոթ օտարերկրյա դիվանագետները: Նաեւ սպասվում է, որ Թրամփը կստորագրի ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մերժումը, սակայն նրա վարչակազմին կհանձնարարվի դեսպանատան տեղափոխման ծրագիր մշակել: