ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը վտանգի տակ է դնում Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման Սպիտակ տան ջանքերը: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, փոխանցում է AP-ը:

Նա նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելն  «անթույլատրելի է եւ սպառնում է խաղաղ գործընթացի ապագային»: