Թուրքիայի Տրապիզոն քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շան միջոցով նախկին ընկերուհուն սպառնացած Օնուր Յ․-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օնուր Յ․-ն փողոցում մոտեցել է իր նախկին ընկերուհուն եւ առաջարկել առանձին խոսել, սակայն մերժում ստանալուց հետո նրան սպառնացել է իր հետ բերած պիտբուլ ցեղատեսակի շնով, որից հետո աղջիկը ստիպված համաձայնվել է։

Այնուհետ աղջիկը միանգամից դիմել է ոստիկանություն, որից հետո սկսված դատավարության ավարտին դատարանը պիտբուլ ցեղատեսակի շանը որպես զենք է համարել ու զենքով սպառնալու համար Օնուր Յ․-ին դատապարտել 6 տարի ազատազրկման։