Թուրքիայի Էրզինջան (Երզնկա)-ում ծառայող զինվորներից մեկը երկաթով դաժան ծեծի է ենթարկել կատվին ու նետել փողոց։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ սոցկայքերում հայտվել է զինվորի կողմից կատվին դաժան ծեծի ենթարկելու տեսագրությունը, որից հետո հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքն են հայտնել ու կոչ արել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին զբաղվել տեսանյութի մեջ երեւացող զինծառայողին պատժելու հարցով։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։



























