Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 4-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 01:26-ին:
Անասնագոմի տանիքից այրվել է 20 քմ հատված եւ փլուզվել՝ 30 քմ, սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն եւ 25 հավ:



























