Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոս փողոցի խաչմերուկում բախվել են Vilkswagen մակնիշի 35 FS 835 համարանիշի եւ BYD մակնիշի 31 SS 949 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչից հետո տաքսին վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: