Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել: Այս մասին Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Զոիդոն հայտնել է Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Ալխեսիրասում հսկողության տակ է վերցրել 5,9 տոննա կոկաինը: Թմրանյութի շուկայական արժեքը կազմում է 210 մլն եվրո (250 մլն դոլար)»,- հայտնել է Զոիդոն:
ՆԳՆ տեղեկություններով՝ կոկաինը եղել է բանանի կոնտեյներների մեջ, որոնք Կոլումբիայից են ժամանել:
Առգրավված կոկաինը 1999 թվականից հետո երկրորդ խոշոր խմբաքանակն է, երբ Իսպանիայի իշխանություններն առգրավել էին այս թմրանյութի 6 տոննա:
Ձերբակալվել է 3 մարդ, այդ թվում՝ ներմուծող ընկերության ներկայացուցիչը, որը փոխադրել է բեռը:




























