Ազգային ոստիկանությունը Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու հետախուզությունն է սկել: «Մենք Գլխավոր դատախազության հանձնարարականներ են սկսել կատարել», - ասել են ոստիկանությունից: Որոնումը հանձնարարվել  է Ուկրաինայի ազգային ոստիկանությանը եւ անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլին ձերբակալվել է հանցավոր կազմակերպության անդամներին օգնելու եւ հանցավոր գործունեությանը աջակցելու կասկածանքով: Նրան ցանկանում էին Անվտանգության ծառայության շենք տեղափոխել, սակայն քաղաքական գործչի կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումների պատճառով, դա հնարավոր չի եղել:

Դեպքը տեղի է ունեցել Եվրոպական հրապարակի տարածքում: Բախումների հետեւանքով ցուցարարները կարողացել են  ազատել Սաակաշվիլին` կոտրելով հատուկ մեքենայի ապակիները:

Դրանից հետո Սաակաշվիլին գնացել է Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Սաակաշվիլիի «ազատ արձակման» փաստով դատախազությունը քրեական գործ է հարուցել: