Եմենի մայրաքաղաք Սանայում սպանվել է «Ընդհանուր ժողովրդական կոնգրես» կուսակցության զինված ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Թարեք Մուհամմեդ Աբդալլա Սալեհը: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը` հղում անելով Կոնգրեսի հայտարարությանը:
Հրապարակման համաձայն՝ երկրի նախկին նախագահի զարմիկը, գեներալ Թարեք Մուհամմեդը սպանվել է հուսիթների հետ բախումների ժամանակ: Բացի այդ, ըստ «Ընդհանուր ժողովրդական կոնգրես»-ի, հուսիթները գերի են վերցրել նախկին նախագահ Խալեդի որդիներից մեկին, հաղորդում է Life-ը:




























