Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս ան Պրովանս քաղաքի Վերաքննիչ դատարանը պահանջել է 40 միլիոն եվրոյի չափով գրավ մուծել ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովի համար, որով նա կխուսափի նախնական կալանքից եւ չի կալանավորվի փողերի լվացման եւ հարկերի չվճարման հետաքննության շրջանակներում, հաղորդում է Le Figaro- ն:
Դռնփակ լսումների ժամանակ հայտարարվել է գրավի գումարը 5-ից մինչեւ 40 միլիոն եվրոյի բարձրացման որոշումը:
«Քերիմովը մնում է ազատության մեջ, սակայն դատական վերահսկողության մի շարք միջոցառումներ կխստացվեն, գրավի գումարը մինչեւ 40 միլիոն եվրոյի է ավելացվել», - ՏԱՍՍ-ին ասել է մեղադրական կողմի ներկայացուցիչը:
Այսպիսով Էքս ան Պրովանսի դատավորները մասնակի բավարարել են Նիցցայի դատախազության միջնորդությունը, որը սկսել էր այս հետաքննությունը եւ դրա ընթացքում Քերիմովի խափանման միջոցի խստացում էր պահանջում:
Նիցցայում չէին համաձայնել առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ՝ Քերմիովին 5 մլն եվրո գրավով ազատ արձակելու մասին, ինչի կապակցությմաբ էլ որոշումը բողոքարկվել էր:




























