Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հուլիսի 4-ին այցելում է Թուրքիա։ Ստամբուլում նա հանդիպումներ կունենա Թուրքիայի ղեկավարության, ինչպես նաեւ ռուս հայրենակիցների հետ։ Ռուս պատրիարքը կբանակցի Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

«Ռուսաստանի ձայն»-ը հաղորդում է, որ հանդիպումից հետո երկու պատրիարքները կայցելեն Ահյա Իրինի վանքը՝ Թուրքիայի մայրաքաղաքում, որտեղ նաեւ ելույթ է ունենալու Մոսկվայի Սրետենսկյան մենաստանի վանական երգչախումբը։ Ռուս պատրիարքը կայցելի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ամառային նստավայրը, Ստամբուլի մերձակա Բյույուք Դերե կոչվող վայրում։ Նա այնտեղ կօծի սուրբ Կոստանդիանոսի ու սուրբ Հեղինեի վերականգնված վանքը։ Կիրիլի Թուրքիա այցը կավարտվի հուլիսի 6-ին։