Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արագ արձագանքել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամբի հայտարարությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշղօղլուն հայատարել է, թե խստորեն դատապարտում է Թրամփի հայտարարությունը։ «Խիստ մտահոգությամբ լսեցինք Դոնալդ Թրամփի անպատասխանատու հայտարարությունը։ Այդ որոշումը միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի որոշումների կոպիտ խախտում է։ Թուրքիան համապատասխան քայլեր է անելու»,-ասել է Մեւլութ Չավուշօղլուն։

Նշենք, որ րոպեներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։