Մարզեպատարնների աշխատակազմերի ղեկավարներն այժմ պետք է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը տարեկան գործունեության ծրագիր ներկայացնեն: Այս մասին դեկտեմբերի  7-ին  կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարական տալով նախարար Դավիթ Լոքյանին: 2018 թվականի ծրագիրը նրանք պետք է մշակեն եւ  քսան օրվա ընթացքում ներկայացնեն:

Ծրագիրը պետք կոնկրետ մարզի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների աճի ցուցանիշները ներկայացնի՝ համեմատելով 2017-ի հետ, սահմանի աղբի եւ թափոնների մաքրման աշխատանքների ծախսերի ծավալը եւ գյուղատնտեսական կլաստերները:

Բացի այդ, պետք է նախատեսվեն ինտենսիվ այգիների տնկման, հակակարկտային ցանցերի ներդրման, սպանդանոցներ կառուցելու, տոհմական անասնապահության ստեղծման եւ սառնարանային տնտեսություն ստեղծելու համար միջոցառումներ: