Ստեփածմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարներով մնացած ՀՀ քաղաքացիների մասին այս պահի դրությամբ Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ չի ստացվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

shamshyan.com-ի փոխանցմամբ էլ 3 տասնյակից ավելի հայկական համարանիշներով բեռնատարներ մնացել են Ստեփածմինդա-Լարս ճանապարհին:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: