Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ մարզական խաղերի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը:

Խաղի ավարտին Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ հաղթող թիմին հանձնել է առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին եւ լավագույն դարպասապահին:

Եզրափակիչ փուլում մրցել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Մալաթիա-Սեբաստիա թիմը առավելությանէ  հասել 3-2 հաշվով: