Իսրայելական ավիացիան հարձակվել է Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների սպառազինությունների զինանոցի եւ ուսումնական ճամբարի վրա՝ ի պատասխան անկլավի տարածքից հակառակորդի հրթիռային հարձակումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարվածների փոխանակումը տեղի է ունեցել պաղեստինյան զանգվածային բողոքի ցույցերի օրը՝ կապված Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման հետ:

 «Ի պատասխան Իսրայելի տարածքով այսօր արձակված հրթիռների՝ ռազմաօդային ուժերը հարձակվել են Համասի ուսումնական ճամբարի եւ Գազայի հատվածում զենքի պահեստի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հրթիռակոծման համար, ըստ իսրայելցիների, պատասխանատվություն պետք է կրի ՀԱՄԱՍ խմբավորումը: