Պաղեստինի ղեկավարությունը ԱՄՆ նախագահի որոշումից հետո Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին իր մոտ ամերիկյան ոչ մի պատվիրակության չի ընդունի, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, քանի որ ԱՄՆ ընդունած որոշումը պատերազմ հայտարարել է համարում, ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գործադիր կոմիտեի անդամ Վասել Աբու Յուսիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ պատվիրակություններին, անկասկած, չեն ողջունի պաղեստինյան օկուպացված ամբողջ տարածքում, եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին՝ նույնպես: Այս որոշումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարվում, այն կարելի է համարել պատերազմի հայտարարում ընդդեմ Պաղեստինի ժողովրդի եւ ղեկավարության»,- հայտարարել է ՊԱԿ նախագահը: