ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի մասին իր որոշմամբ խախտել է բոլոր միջազգային նորմերը, իսկ նրա երկիրն այլեւս ոչ մի դեր չի խաղալու տարածաշրջանում խաղաղության գործընթացում։ Այս մասին ասել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին՝ ելույթ ունենալով Կահիրեում Արաբական  պետությունների լիգայի արտահերթ նիստում, որը հրավիրվել է Երուսաղեմի հարցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իր որոշմամբ, որը որոշ պաղեստինցիներ, նաեւ աշխարհի բոլոր երկները մերժում  են, Թրամփն ԱՄՆ-ին զրկեց խաղաղության գործընացում ունեցած դերից, նրա երկիրը հիմա հակամարտության մաս է»,- ասել է նա։ Այս քայլով, որը ոչ մի օրինականություն չունի եւ ապաքաղաքական է, Վաշինգթոնը խախտել է բոլոր միջազգային օրենքները։

Ալ Մալիքիի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ում արաբական դաշինքին  հանձնարարվել է պատրաստել բանաձեւի նախագիծ, որը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել դեսպանատունը տեղափոխելու որոշումը։