Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին հրավիրել է Կահիրե` Երուսաղեմի հարցով երկկողմ խորհրդակցությունների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը:
«Նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին Կահիրեում դեկտեմբերի 11-ին երկկողմ բարձր մակարդակի խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել քննարկելու Իսրայելի ճանաչման շուրջ ընթացող զարգացումները», - ասվում է հաղորդագրության մեջ:




























