Եվրամիությունը Երուսաղեմի կարգավիճակի հարցում հետեւում է միջազգային կոնսենսուսին եւ դիրքորոշումը չի փոխի մինչեւ իսրայելցիներն ու պաղեստինցիները չհամաձայնեցնեն քաղաքի վերջնական կարգավիճակը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք ԱՄ դիրքրոշմանը տեղյակ եք: Մենք կարծում ենք, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության միակ իրատեսական լուծումը 2 պետությունների գոյակցության մեջ է, որոնց մայրաքաղաքը՝ ե՛ւ Իսրայելի, ե՛ւ Պաղեստինի 1967 թվականից Երուսաղեմն է համարվում: Սա մեր կոնսոլիդացված դիրքորոշումն է»,- լրագրողներին ասել է Մոգերինին  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է «հետեւել Երուսաղեմի հարցում միջազգային կնսենսուսին, մինչեւ քաղաքի վերջնական կարգավիճակը կհամաձայնեցվի կողմերի ուղիղ բանակցությունների ընթացքում»:

«Մենք հույս ունենք, որ կողմերը միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան նշանակալի ուղիղ բանակցություններ սկսել»,- նշել է Մոգերինին:

Նեթանյահուն, իր հերթին, հույս է հայտնել, որ ԵՄ բոլոր երկրները կամ մեծ մասը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք կճանաչեն: