Դեկտեմբերի 21-ին Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն ազգային փոքրամասնությունների մշակութային միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 16-ամյա Բագրատ Ասատրյանին դանակի 12 հարված հասցրած հանցագործն արդեն ընդունել է մեղքը, հաղորդում է Երկրամասը:
Հանդիպմանը մասնակցած Կրասնոդարի ՆԳՎ պետ Ալեքսանդր Սեմենովը հայտնել է, որ Բագրատ Աստրյանի ծեծին մասնակցել է 12 մարդ` բոլորը 18-ից 22 տարեկան ուսանողներ, կամ գործազուրկներ, որոնք նաեւ ֆուտբոլային ֆանատներ են: Հիմնական վարկածն ազգային հողի վրա կատարած հանցագործությունն է:
Բագրատ Ասատրյանը, որը դեկտեմբերի 13-ից հիվանդանոցում է բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ փրկվել է մահից եւ այժմ կայուն վիճակում է:





























