Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Lexus մակնիշի 73 D 74 810 պետհամարանիշով (իրանական) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մոտ 10 մ գլորվել եւ հայտնվել է դաշտամիջյան հատվածում, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: