Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովից  հետո ելույթով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե համաժողովի ժամանակ ընդունված որոշումով եւ մասնակից երկրների դիրքորոշումը ցույցը է տվել, որ Պաղեստինը միայնակ չէ։

«Այսուհետ Իսրայել–Պաղեստին հակամարտության կարգավորման մեջ արդեն հակամարտող կողմ դարձած ԱՄՆ–ը չի կարող բանակցությունների միջնորդ լինել։  Նրա դերն արդեն վերջացավ։ Մեր համար այսուհետ Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ ԻՀԿ–ի ամփոփիչ հռչակագրում նշվել է, որ կազմակերպության անդամ երկրները Արեւելյան Երուսաղեմը ճանաչում են որպես Պաղեստինի մայրաքաղաք։