Իրանը պատրաստ է ձեռք մեկնել մյուս մուսուլմանական երկրներին եւ օգնել պաշտպանել Երուսաղեմը «ամերիկա-իսրայելական դավադրությունից»: Այս մասին  հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ելույթ ունենալով Ստամբուլում կայացած Իսլամական հանրապետական կուսակցության գագաթաժողովում, որը հրավիրվել էր ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով Իրանը պատրաստ է համագործակցության  Երուսաղեմի պաշտպանոթւյան հարցում առանց որեւէ նախապայմանների եւ վերապահության:

Նա նշել է, որ տարածաշրջանի որոշ երկրների փորձը՝ կարգավորել հարաբերոււթյունները «Սիոնիստական ռեժիմի» հետ դրդել են ԱՄՆ նախագահին նման որոշում կայացնելու: