Հազարավոր զոհեր, միլարդավոր դոլարների վնասներ. 2017-ին աշխարհի տարբեր մասեր ցնցվում էին, ողովում ջրով եւ հրդհեվում:Երկրաշարժեր, հզոր փոթորիկներ, զանգվածային ջրհեղեղներ եւ հարյուրավոր անտառային հրդեհներ: Ներկայացնում ենք անցնող տարվա բնական կատակլիզմների արդյունքները:

 «Հարվի», «Իրմա», «Խոսե» եւ «Մարիա» փոթորիկներ

«Հարվի»

Օգոստոսի 17-ին ձեւավորվել էր արեւադարձային ցիկլոն, որը տարածվեց ԱՄՆ  հարավում եւ արեւելքում, Բելիզում, Նիկարագուայում, Հոնդուրասում: Այն պատճառ  դարձավ առնվազն 83 մարդու մահվան, Հյուսթոնում, Տեխասում  հզոր ջրհեղեղներ առաջացրեց: Կոնգրեսը հետեւանքները վերացնելու համար 8 մլրդ դոլար հատկացրեց, չնայած վնասը գնահատվում էր 70 մլրդ դոլար: «Հարվին» 2017-ի մահաբեր ատլանտյան փոթորիկների շարքում դարձավ  առաջինը:

 «Իրմա»

Բարձրագույն՝ հինգերորդ աստիճանի փոթորիկը ձեւավորվեց օգոստոսի 30-ին Կաբո Վերդե կղզու մոտ:

 «Իրման» անցավ Անտիլյան կղզիներով, Բահամյան կղզիների հարավային մասով:

Սեպտեմբերի 10-ին փոթորիկը հասավ ԱՄՆ՝ Ֆլորիդային արեւմտյան մաս: Տարածքն անվանեցին  տարերային աղետի գոտի: «Իրման» ջրհեղեղ առաջացրեց Մայամիում: Փոթորկի զոհ դարձավ 134 մարդ:

«Խոսե»

«Իրմայից» հետո  Ատլանտիկայում «Խոսե» փոթորիկը մոլեգնեց, որն իր ճանապարհին պետք է ավերեր առանց այդ էլ տարերքից տուժած Անտիլյան կղզիները:

«Խոսեն» 2017-ի փոթորիկներից ամենաերկարատեւն էր:

 «Խոսեն» սպառնում էր Անտիլյան կղզիներին, որտեղով նա պետք է անցներ «Իրմայից» հետո :

Սակայն սեպտեմբերին 9-ին փոթորիկը փոխեց իր ճանապարհը՝ այդպես էլ չհասնելով Անտիլյան կղզիներին:

 «Մարիա»

Հինգերորդ բաստիճանի փոթորիկն իր ճանապարհին սպանեց 93 մարդու. Պուերտո Ռիկոյում՝ 48, Դոմինիկանայում՝ 30, Գվադելուպայում ՝ 2, Հաիթիի Հանրապետությունում՝  3, Դոմինիկյան Հանրապետությունում `5, ԱՄՆ Վիրջինյան կղզիներում` 1, Կոնտինենտալ նահանգներում `4 մարդու:

Այն մոլեգնում էր սեպտեմբերի 16-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը: Հիմնական հարվածն իրենց վրա վերցրեցին Փոքր Անտիլյան եւ ամերիկյանՎիրջինյան կղզիները:

Սեպտեմբերի 20-ին «Մարիան» ներխուժեց Պուերտո Ռիկո, էլեկտրականությունից զրկեց կղզին եւ դարձավ բազմաթիվ զոհերի պատճառ:

2017-ի սեպտեմբերի 19-ին փոթորիկը Դոմինիկա կղզում աղետալի ավերածությունններ առաջացրեց:

Կղզու շենքերի ավելի քան 90 տոկոսը վնասվել կամ ոչնչացվել էր: Տուժեցին նաեւ Գվադելուպան, Մարտինիկան ու Սանտա Կրուզ կղզին:

Երկրաշարժեր

Իրան

Առնվազն 58 մարդ վիրավորվել էր 6,1 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքում գտնվող Քերման նահանգում: Նահանգում նախօրեին տեղի էր ունեցել մեկ այլ երկրաշարժ: Դեկտեմբերի 12-ին Իրանում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդով երկու բավականին ուժեղ երկրաշարժ, որոնց հետեւանքով 17 մարդ վնասվածքներ էր ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումները  գրանցվել էին Բաղդադից 204 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահից 104 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետեւանքով 500 մարդ էր զոհվել, մոտ 1000 մարդ՝ վիրավորվել: Մոտ 70 հազար իրանցիներ կորցրել էին իրենց տները:

Մեքսիկա

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում տեղական ժամանակով ժամը 18:14-ին արձանագրվել էր 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 49 կմ հարավ-արեւմուտք եւ Տեպեոխումայից 8 կմ հեռավորության վրա էր գտնվում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 60 կմ խորության վրա: Երկրաշարժի հետեւանքով հրդեհներ էին բռնկվել, գրանցվել էին շենքերի փլվածքներ, ամբողջ երկրում զոհվել էր 369 մարդ:

Սեպտեմբերի 7-ին Մեքսիկայում արձանագրվել էր 8,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 100 մարդ:

Թուրքիա եւ Հունաստան

Հուլիսի 21-ին Էգեյան ծովում 6,6 մագնիտուդով ստորերկրյա ցնցումներ տեղի ունեցան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բոդրում առողջարանային քաղաքից եւ Կոս հունական կղզուց ոչ հեռու: Հունաստանի երկրաշարժի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս 120-ը՝ վիրավորվել: Կղզում ոչնչացվել էին որոշ տեսարժան վայրեր եւ ենթակառուցվածքներ: Թուրքիայում աղետից տուժել էր շուրջ 80 մարդ:

Չինաստան

Մայիսի 11-ին Չինաստանի Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում  տեղի էր ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 8 կիլոմետր խորության վրա: 1,52 հազար շենքեր ավերվել էին: Տեղական իշխանությունները տուժած տարածքներից տարհանվելլ էին 9,2 հազ. մարդու: Երկրաշարժի հետեւանքով 8 մարդ զոհվել էր, 23-ը՝  վիրավորվել: Տուժել էր ընդհանուր առմամբ 12 հազար բնակիչ:

Հնդկաստան

Հունվարի 4-ին Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Մանիպուրում՝ Մյանմարի սահմանի մոտ, տեղի էր ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում էր նահանգի մայրաքաղաք Իմպհալ քաղաքից 29 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 55 կմ խորության վրա: Աղետի հետեւանքով զոհվել էր 9 մարդ, մոտ 200-ը՝ վիրավորվել, մոտ երկու հազար մարդ զրկվել էր տներից:

Հրդեհներ

Կալիֆորնիա նահանգ

2017-ին ԱՄՆ նահանգը երկու անգամ այրվեց: Հոկտեմբերին չորս խոշոր հրդեհների հետեւանքով 38 մարդ էր մահացել: Հատկապես տուժել էին չորս շրջաններ`  Նապա, Յուբա, Մենդոսինո, Սոնոմա: Նոյեմբերին կրակը կրկին հարվածեց Կալիֆորնիային:

Հրդեհը տարածվեց նահանգի խոշորագույն քաղաքում՝ `Լոս Անջելեսում, ինչպես նաեւ Սանտա Բարբարայում, Սան Բերնարդինոյում եւ Սանտա Կլարիտայում:

Առնվազն երեք մարդ մահացավ: Ապահովագրական ընկերություններ դիմել էին 9 միլիարդ դոլարը գերազանցող չափով փոխհատուցման համար. սա Միացյալ Նահանգների պատմության մեջ անտառային հրդեհներից ամենալուրջ վնասն էր:

Պորտուգալիա

Հունիսի 17-ին չոր կայծակի պատճառով Լեյիրիա շրջանում  հրդեհ էր բռնկվել: Այն դարձավ ամենահզորը եւ մահացուն երկրի ողջ նորագույն պատմության մեջ: Հրդեհի առաջին օրը զոհվել էր 47 մարդ: Նրանք փորձել էին հեռանալ աղետի գոտուց, բայց կենդանի այրվել էին իրենց մեքենաներում: Մինչեւ հունիսի 23-ը, երբ հրդեհը դեռ չէր մարվել, 17 մարդ մահացավ:

Հոկտեմբերի 15-ին երկրում միանգամից 523 հրդեհ էր բռնկվել: Իրավիճակը սրվել էր եղանակի պատճառով. ամառը եւ աշունը չոր եւ տաք էին, իսկ քամին ուժեղ էր: Զոհվեց 37 մարդ, այդ թվում երեքը Իսպանիայի Գալիսիա նահանգում, որում կրակը եւս տարածվել էր:

Հրաբուխների ժայթքումներ

Իտալիա

Փետրվարի 27-ին Սիցիլիայում արթնացավ Եվրոպայում գործող ամենաբարձր հրաբուխը՝ «Էթնան»:

Ակտիվության նախորդ շրջանը դիտվել էր 2016 թվականի մայիսին:

Ժայթքումը տեղի էր ունեցել առանց զոհերի, սակայն տասը մարդ վիրավորվել էր հրաբխային ապարների հարվածներից: Դա տեղի էր ունեցել մարտի 10-ին, երբ Էթնայի լանջին ձեւավորվել էր նոր հրաբխային խառնարան:

Բալի

Ագունգ հրաբուխը արթնացել էր օգոստոսի կեսերին, իսկ նոյեմբերին նրա գործունեությունը ավելացավ: Սեպտեմբերին, լիարժեք ժայթքման ակնկալիքով, տարհանվեց շուրջ 120 հազար մարդ: Նոյեմբերի 25-ին սկսվեց բուռն ժայթքումը: Մոխրի սյունը բարձրացավ 1,5 կմ բարձրության վրա: Նոյեմբերի 26-ին կղզու մոտակայքում գտնվող Լոմբոն օդանավակայանը փակվեց:

Արդեն նոյեմբերի 27-ին Նգուրախ Ռայի եւ Բալիի օդանավակայանը փակեցին. ավելի քան 440 չվերթ չեղյալ հայտարարվեց, շուրջ 60,000 մարդ ստիպված էր մնալ կղզում:

Դեկտեմբերի սկզբին օդանավակայանները վերսկսելցին աշխատանքը, ժայթքման վտանգի մակարդակը նվազեց, բայց այն դեռ չի ավարտվել:

Ագունգայի շրջանից 55 հազար մարդ դեռ չի վերադարձել իրենց տները: