«Արմենիա» ԲԿ-ում հոկտեմբերի 2-ին կյանքը վտանգելով քաղաքացի Վ. Մ.-ին վնասազերծելու, դատապարտյալ Դ. Գ.-ի փախուստը կանխելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու եւ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար «Արթիկ» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մարուքյանին արտահերթ շնորհվել է «արդարադատության մայոր» կոչում:
Այս առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Արմենիա» ԲԿ-ում կյանքը վտանգելով քաղաքացի Վ. Մ.-ին վնասազերծելու, դատապարտյալ Դ. Գ.-ի փախուստը կանխելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու եւ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մարուքյանի նկատմամբ կիրառել է «Արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակը եւ վերջինիս դեկտեմբերի 13-ին հանդիսավոր կերպով հանձնել «արդարադատության մայոր» կոչումը:
Վերոնշյալ հիմքով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Աշոտ Աշոտյանի եւ պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Հարություն Շախպազյանի նկատմամբ էլ Քրեակատարողական ծառայության պետի հրամանով կիրառվել է «Միանվագ դրամական պարգեւատրում» խրախուսանքի տեսակը»:



























