Իտալիայի ոստիկանությունը «Կոզա Նոստրայի» փախուստի դիմած ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի որոնման ընթացում Սիցիլիայում բազմաթիվ խուզարկություններ եւ շուրջկալություններ է իրականացրել:
Կղզու արեւմտյան մասում գտնվող Տրապանի նահանգում տեղի ունեցած գործողության ժամանակ մասնակցել է ավելի քան 200 ոստիկան, հաղորդում են իտալական լրատվական գործակալությունները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդում է DW-ն:
Հետազոտությունները կատարվել են Կաստելվետրանո քաղաքի մոտակայքում գտնվող երեսուն կասկածյալների տներում, որտեղ ծնվել է Դինարոն: Նրանց մեղադրանք է առաջադրվել Դինարոյին օգնելու համար:
Դինարոն Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկն է: Նոյեմբերին մահացած Տոտո Ռիինայի հետ նա համարվում սիցիլաական մաֆիայի պաշտոնական ղեկավարը:



























